Տավուշի մարզի Բերդավան գյուղում ապօրինի ճանապարհով սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացուն հացի փռի աշխատողներն են նկատել. Առավոտ
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը այսօր հաղորդել է, որ Ադրբեջանին սահմանակցող Տավուշի մարզի Բերդավան գյուղում երեկ մի ադրբեջանցի ապօրինի ճանապարհով հատել է սահմանը և այժմ ձերբակալվել է:
Aravot.am-ի հետ զրույցում Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանը տեղեկացրեց, որ տղամարդուն հայտնաբերել են հացի փռի աշխատողները՝ առավոտյան 3- 4- ը ընկած ժամանակահատվածում։ Համայնքապետի խոսքով տղամարդը եղել է քաղաքացիական հագուստով և տեղացիները, երբ բացահայտել են, որ վերջինս տեղացի չէ ահազանգել են ուժային կառույցներին։
«Տեղացիների զանգից հետո ուժային կառույցները արագ արձագանքել են և ձերբակալել են սահմանախախտին։ Այդ մարդը արտառոց բան էլ չի արել, քանի որ արդեն երեք օր է տեղանքում ուժեղ մառախուղ է և տեսանելիությունը շատ ցածր է, ամենայն հավանականությամբ շփոթվել և պատահաբար է հատել սահմանը։ Մերոնք անգամ սուրճ են առաջարկել և ոչ մի վատ վերաբերմունք ցույց չեն տվել»,- նշել է համայնքապետը։
Սմբատ Մուղդուսյանի խոսքով վաղուց նման դեպք տեղի չէր ունեցել տարածքում, սակայն գյուղացիների մոտ ոչ մի լարվածություն չկա և բոլորը հանգիստ են։ Նրա փոխանցմամբ՝ դեռ հայտնի չէ, թե քաղաքացին Վրաստանի, թե Ադրբեջանի հատվածից է հատել սահմանը. «Այստեղ նման դեպք վաղուց չէր եղել, բայց բնական է, որ սահմանամերձ գյուղերում կարող են լինել նման դեպքեր»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...