Ռուս խաղաղապահները «Ուրան-6»-ի միջոցով ականազերծել են Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքը
ՌԴ խաղաղապահ ուժերի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուս սակրավորները Ստեփանակերտի օդանավակայանի հատվածներից մեկի ականազերծման ընթացքում գործի են դրել «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը: Դրա կիրառումն ապահովում է անձնակազմի ամբողջական անվտանգությունը և բարձրացնում է տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքների արդյունավետությունը: Մեկ օրում ինժեներական հետախուզում և տեղանքի ականազերծում է իրականացվել նաեւ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածում և Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ փողոցի շրջանում: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 80 հա տարածք, 24,8 կմ ճանապարհ, 168 շենք-շինություններ և 6 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 4 577 պայթուցիկ նյութ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...