Հասարակություն

Քանդվել ու ապամոնտաժվել են ապօրինի շինություններ

Քանդվել ու ապամոնտաժվել են ապօրինի շինություններ
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հայտնաբերել է առանց համապատասխան թույլտվության իրականացվող շինարարության մի շարք դեպքեր։Կուրղինյան փողոցի 38/6, Տիչինայի փողոցի հ…

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հայտնաբերել է առանց համապատասխան թույլտվության իրականացվող շինարարության մի շարք դեպքեր։

Կուրղինյան փողոցի 38/6, Տիչինայի փողոցի հ. 158 հասցեի հարևանությամբ քաղաքացիների ինքնակամ շինությունները ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով քանդվել են:

Անդրանիկի փողոցի հ. 26 շենքի հարևանությամբ էլ բնակիչն ավտոտնակը փորձել է երկհարկանի դարձնել: Ահազանգի հետքերով դեպքը կասեցվել է, ինքնակամ բարձրացրած կառույցն էլ՝ ապամոնտաժվել: Մեկ այլ օրինախախտում էլ արձանագրվել է Անդրանիկի 10/3 հասցեում:

Սիլիկյան 9-րդ փողոց ապօրինի կառույցն էլ, բացատրական զրույցներից հետո, քանդվել է օրինախախտ քաղաքացու ուժերով:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250