Հասարակություն

Երևանում մեկ ոստիկան և ցուցարար տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում մեկ ոստիկան և ցուցարար տեղափոխվել են հիվանդանոց
Երևանում Ֆրանսիայի հրապարակից երկու քաղաքացի` տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց: Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան…

Երևանում Ֆրանսիայի հրապարակից երկու քաղաքացի` տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց: Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկը՝ Ղ․Լ․-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին՝ 1997 թվականի ծնված ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում»,-հայտնում է Դանիելյանը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները փորձում էին փակել Ֆրանսիայի հրապարակ տանող բոլոր ճանապարհները և  կաթվածահար անել երթևեկությունը, սակայն ոստիկանության ծառայողներն ազատել են ճանապարհը ցուցարարներից:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250