Անհետ կորած զինծառայողների հարազատները Էջմիածնի զորամասում կոտրել են ապակիներ. նրանց խոստացել են հանդիպում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Էջմիածնից զորակոչված ու անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներն ավելի քան 50 օր է՝ իրենց տղաներից լուր չունեն։ Նրանք պնդում են, որ այս ընթացքում պատկան մարմիններից որևէ հստակ տեղեկություն չեն ստացել: Այսօր ևս հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Էջմիածնի զորամասերից մեկի մերձակայքում։ Նրանց պահանջը մեկն է՝ որոնողական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, ուր իրենց որդիներին են զորակոչվել:
Կեսօրին ակցիայի մասնակիցների և գնդի հրամանատարի միջև վիճաբանություն է սկսվել։ Ծնողները կոտրել են նաև ապակիներ։ Շտաբի պաշարումը դադարեցնելու համար անհետ կորած զինծառայողի մորը՝ Անահիտ Ադոյանին, ներս են հրավիրել։ Վերջինս Ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանի հետ մոտ մեկ ժամ բանակցելուց հետո հայտարարել է, որ կտրուկ գործողությունները դադարեցնում են, բայց չեն հեռանալու։
Ուշ երեկոյան «Հորիզոնի» հետ ունեցած հեռախոսազրույցում Անահիտ Ադոյանը տեղեկացրել է, որ զորամասի տարածքում ակցիան այսօր դադարեցրել են, և ՌՈ ներկայացուցչի խոստման համաձայն՝ կսպասեն ՊՆ բարձրաստիճան պաշտոնյանների, այդ թվում՝ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպմանը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...