Վազգեն Մանուկյանը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը. նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ. Գագիկ Ծառուկյան
Որևէ քաղաքական ուժ չի կարող այսօր հայրենիքի փրկությունն իր վրա վերցնել, ահավոր ծանր է. այո, բոլորը պետք է այսօր միասնական կարողանան այս խնդիրները լուծել. այստեղ իմ ու քո չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի պատճառով առաջացած խնդիրների և պարտադիր փոփոխությունների մասին:
«Հայրենիքի փրկության շարժման» ստեղծումը Ծառուկյանի գնահատմամբ՝ ճիշտ քայլ է, քանի որ համախմբված ուժերով միայն հնարավոր է լուծել կապիտուլյացիոն ակտի, տնտեսական խնդիրների հարցերը՝ անկախ կուսակցական պատկանելությունից։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե շարժման կողմից առաջարկած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չունի ժողովրդի կողմից անհրաժեշտ ծավալի աջակցություն, խորհրդարանում հենարան չունի՝ Ծառուկյանն արձագանքեց.
«Ես իմ համաձայնությունը տվել եմ նրա թեկնածությանը: Վազգեն Մանուկյանը, ով մասնակցել է անկախ պետության ստեղծմանը, եղել է վարչապետ, եղել է Պաշտպանության նախարար և նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձը»,- ասաց նա և հավելյալ հարցին, թե ինչու ինքը չի առաջադրվել, պատասխանեց՝ անձնական որոշումն է, որի մասին հետագայում, եթե առիթ լինի, կխոսեմ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...