ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի հրաժարականը պահանջողները մանրադրամներ նետեցին Կառավարության շենքի դիմաց
Կառավարության բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները մանրադրամներ նետեցին Կառավարության շենքի դիմաց։
Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը նշեց, որ իշխանությունն այս 2,5 տարվա ընթացքում խոսել է թալանից ու թալանել բյուջեն. «100 միլիոնից ավելի պարգեւավճարներ են գրպանել։ Դա մի հրեշավոր համակարգ է, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանը միջին օղակներին փոխհատուցում է պարգեւավճարներով, իսկ վերին օղակները, այսպես կոչված՝ օլիգարխիկ հեղափոխականներն են։ Նիկոլ Փաշինյանն այդպիսով ստացել է իշխանություն։ Հետեւաբար, այդ իշխանությունը ծառայում է 30 արծաթի դիմաց։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմնված է փողի վրա, քանի դեռ Փաշինյանը գտնվում է այս շենքում, մեր քաղաքացիներին կոչ եմ անում այստեղից անցնելուց մանր դրամներ եւ լումաներ նետեք, թող ստանան իրենց պարգեւավճարները»։
Նշենք, որ այս պահին Կառավարության շենքի դիմաց կան մեծ թվով ոստիկաններ, որոնք մի քանի շարքով պատ են կազմել։
Տեսանյութը՝ news.am-ի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
10 օր օգնություն է խնդրում Հայաստանից, բայց անօգուտ. համացանցում է հայտնվել Արայիկ Հարությունյանի հեռախոսազրուցը(18+ձայնագրություն)
Համացանցում է հայտնվել Արցախի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսային խոսակցությունը՝ ն...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...