Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրմշտոց քաղաքացիների և ոստիկանների միջև. ակցիայի մասնակիցները փորձում են մտնել Կառավարության շենք

Կառավարության բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փորձում են մտնել Կառավարության շենք, իսկ մեծ թվով ոստիկանները պատ են կազմել շենքի դիմաց եւ թույլ չեն տալիս։Ակցիայի մասնակիցները…

Կառավարության բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փորձում են մտնել Կառավարության շենք, իսկ մեծ թվով ոստիկանները պատ են կազմել շենքի դիմաց եւ թույլ չեն տալիս։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք եկել են դիրքերից եւ բացատրություն են պահանջում Փաշինյանից՝ ինչու հանձնեց Արցախի տարածքները։

«Փաշինյանը Կառավարության շենքն ավելի ամուր է պահում, քան Շուշին, Քարվաճառը։ Նա թուրքի առաջ ծնկի եկած վարչապետ է։ Նա ամբողջ պատերազմն այնպես վարեց, որ եկավ ամսի 9-ը եւ ստորագրեց այդ խայտառակ պայմանագիրը։ Մենք բացատրություն ենք ուզում իրենից»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք շեշտեցին, որ ցանկանում են Փաշինյանին ներկայացնել՝ երկրում ինչ իրավիճակ է։

 

Տեսանյութը՝ news.am-ի։ 

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

10 օր օգնություն է խնդրում Հայաստանից, բայց անօգուտ. համացանցում է հայտնվել Արայիկ Հարությունյանի հեռախոսազրուցը(18+ձայնագրություն)

Համացանցում է հայտնվել Արցախի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսային խոսակցությունը՝ ն...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250