Հասարակություն

Ստեփանակերտում մեկ օրում բուժօգնություն է ստացել ավելի քան 40 բնակիչ

Ստեփանակերտում մեկ օրում բուժօգնություն է ստացել ավելի քան 40 բնակիչ
Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել Ստեփանակերտի բնակչությանը:Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկները ամբուլատոր օգնություն են…

Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել Ստեփանակերտի բնակչությանը:

Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկները ամբուլատոր օգնություն են ցուցաբերել 42 բնակչի, այդ թվում՝ 7 երեխայի: Տեղակայված շարժական հիվանդանոցում որակյալ թերապևտները, վիրաբույժներն ու այլ մասնագիտացված բժիշկներ խորհրդատվություն, հետազոտություն և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել:

Ընդհանուր առմամբ, ռուսական ռազմական բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել Արցախի 368 բնակչի, այդ թվում ՝ 41 երեխայի:

Որպես կանոն՝ բնակիչների դիմումները կապված են տարբեր քրոնիկական հիվանդությունների, սիրտ-անոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման, ատամնաբուժական խնամքի տրամադրման հետ:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250