Շարքայինները կարևոր բարձունքում կասեցրել են թշնամու գրոհները. ՊԲ հերոսական նոր դրվագները
Պաշտպանության բանակը հերոսական դրվագներ է ներկայացրել։
Շարքայիններ Դավիթ Գուրգենի Ալեքսանյանն ու Համլետ Արտյոմի Գրիգորյանը հարավային ճակատային գծում ոչնչացրել են հակառակորդի երկու դիտակետ:
Նույն հատվածում թշնամական ակտիվ կրակակետ են ոչնչացրել կապիտան Արսեն Բորիսի Ահանյանը, կրտսեր սերժանտ Սերգեյ Սերյոժայի Հայրապետյանը, շարքայիններ Արման Ռուբենի Եգանյանն ու Հայկ Անդրանիկի Սանթոյանը:
Լեյտենանտ Նարեկ Ալիկի Ղազարյանը մարտական գործողությունների ընթացքում դրսևորել է խիզախություն, ոչնչացրել թշնամու երկու տանկ, մեկ զրահատեխնիկա և կենդանի ուժ:
Հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված կարևոր բարձունքներից մեկում, հակառակորդի բազմաթիվ գրոհները կասեցնելիս աչքի են ընկել և անձնական արիություն ցուցաբերել շարքայիններ Արգիշտի Արայի Անդրեասյանը, Ռուդիկ Սամվելի Սարուխանովը, Գագիկ Արթուրի Շախյանը, Արամայիս Աշոտի Գալստյանը:Կրտսեր սերժանտ Կարեն Գագարինի Աբրահամյանը ոչնչացրել է մեծ քանակությամբ մարդկային ուժ և մարտի դաշտից, թշնամական հրետակոծության տակ, տարհանել չորս վիրավոր մարտընկերների:
Լեյտենանտ Գրիշա Աղաբեկի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է դասակի գործողությունները, ոչնչացրել հակառակորդի մեկ տանկ և քառասուն զինվորական:
Ջոկի անձնակազմին հմտորեն ղեկավարել և արդյունավետ գործողություններով աչքի է ընկել սերժանտ Արտյոմ Արմենի Ղազարյանը:
Բուժսպասարկման աշխատանքները կազմակերպելիս և վիրավորներին որակավորված բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում աչքի են ընկել բուժծառայության փոխգնդապետներ Զորի Սմբատի Սաղյանն ու Գարրի Գուրգենի Մարտիրոսյանը:
Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում հրամանատարական որակներով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ աչքի են ընկել փոխգնդապետ Գարիկ Հակոբի Հակոբյանն ու մայոր Նժդեհ Անաստասի Անդրեասյանը:
Փառք մեր հերոսներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...