Ոմանք շփոթում են Եկեղեցին առանձին խմբերի հետ` մոռացության փորձելով տալ պարզ ճշմարտությունը. Վահրամ քահանա Մելիքյան
Ոմանք շփոթում են Եկեղեցին առանձին խմբերի հետ` մոռացության փորձելով տալ պարզ ճշմարտությունը, որ ԵԿԼԵԶԻԱ նշանակում է «ժողովրդի հավաքականություն». Մնացյալը հարկ չկա մանրամասնելու։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվկան համակարգի ղեկավար Վահրմ քահանա Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«- Քրիստոնյան, հավատարիմ իր դավանանքին, քրիստոնյա պարտավոր է լինել ամենուր, անգամ քաղաքականության մեջ։
- «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումը կենսական անհրաժեշտություն է, որպեսզի ապագա ԱԺ պատգամավորները իրենց եկեղեցագիտությամբ «չփայլեն»։
- ԱԺ դաշտի «հարձակվողները» ակնհայտորեն կրթության պակաս ունեն, էլ չեմ խոսում բարեկրթության մասին։ Ամեն ինչ չէ, որ պրիմիտիվիզմով, ամբոխային հաճոյախոսությամբ եւ ճամարտակությամբ կարելի է առաջ տալ։ Արդյունքն արդեն ակնհայտ է։
- Ամեն մարդ ունի առաքելություն։ Հետեւաբար, փողոցում անցնող պատահական մարդ չկա, ինչպես որ թերեւս պատահական չէին նաեւ որոշ անցորդներ տարիներ առաջ։ Լավ չէ մարդկանց տեսակավորել։
- Պատգամավորներից ոմանք էլ կարճ հիշողություն ունեն, պատեհապաշտ եւ ․․․ են, եւ լավ կլինի, որ ժողովրդի մանդատով ավել-պակաս ճառելու փոխարեն հայրենիքը փրկելու իրական պատասխանատվություն, իրենց իսկ խոսքով «կարողություն եւ հասունություն» դրսեւորեն։
- ՀԱՅՈՐԴԻՆԵՐ, հայհոյանքի, վիրավորանքի եւ թշնամանքի մեջ բարիք չկա։ Իսկ հաշտությունն ու համերաշխությունն էլ չպիտի բխեն քաղաքական նպատակահարմարություններից, այլ ԲՈԼՈՐԻ կողմից պիտի կենսական նկատվեն՝ ի սեր հայրենիքի։
ՈՎ ԱԿԱՆՋ ՈՒՆԻ՝ ԿԼՍԻ։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...