Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 29 ցուցարար
Ոստիկանությունը կառավարության շենքի դիմացից ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկել 29 ցուցարարի, որոնք ակցիայի շրջանակում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ: Դեկտեմբերի 9-ին խորհրդարանի դիմաց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին զուգահեռ բողոքի ակցիա էր ընթանում, որի ժամանակ էլ որոշվել է, որ այսօր՝ ժամը 11:00-ին, պետք է հավաքվեին կառավարության դիմաց:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...