ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում, որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Լոռու մարզի, Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջանների, Արթիկ-Մանթաշ-Մարալիկ-Գյումրի և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Աբովյան և Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...