Գեներալն ասում էր՝ ես, որ գնայի, ինձ էլ կխփեին. անհետ կորածի հայր
Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին բողոքի ակցիա էին իրականցնում Էջմիածնի զորամասի դիմաց։
«Այսօր սպասում ենք, որպեսզի գան ՊՆ-ից և Մուրադովի հայտնած տեղեկությունը մեզ փոխանցեն՝ մեր հարցի վերաբերյալ։ Երկու օր առաջ գնացիք ՊՆ, հենց դա էր փոխանցվել, որ, այո՛, կգան, որոնողական աշխատանքները կսկսվեն: Մինչև ժամը 2-ը մնացել ենք ՊՆ-ում, մեզ ասեցին՝ դուք մի եկեք, մենք կգանք և Մուրադովից ստացված տեղեկությունը ձեզ կհայտնենք: Հիմա մենք սպասում ենք իրենց»,-լրագրողների հետ զրուցյում նշեցին հարազատները։
«Ժողովուրդ ջան, ձեր երեխեքին մի տվեք էդ գեներալներին, տանեն, սպանեն, տանեն թուրքի բերանը, իսկ իրենք փախնեն։ Գեներալ-լեյտենանտն ասում է՝ երկու գրուպա են, կանչում է մի չոբանի, դնում է մյուս գրուպայի հետ, ինքն էլ մնում է այդ գրուպայի հետ։ Էդ գեներալ-լեյտենանտն ասում է՝ մենք իմացանք, որ էնտեղ տղերքը զասադի մեջ են, 3 ժամ բոյ են տալիս, ասում եմ՝ պարոն գեներալ-լեյտենանտ, ինչի՞ դու չգնացիր, ասում է՝ ես, որ գնայի, ինձ էլ կխփեին, բա դու ո՞վ ես, արա։ 18 տարեկան զինվորը գնում, 11 հոգու կյանք է փրկում ու զոհվում։ Էսօր ես իմ թոռանը, ում հայրը անհետ կորել է, հարցնում եմ՝ ի՞նչ առնեմ, ասում է՝ պապի ջան, ինձ ավտոմատ առ, գնամ պապայիս հետ թուրքերին կրակեմ, բայց գեներալն ասում է՝ ես գնայի՝ ինձ կխփեին, բա դու ինչի՞ համար ես»,- ասաց անհետ կորածի հայրը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...