Հասարակություն

Էրդողանի՝ Բաքու կատարած այցի առաջին օրվա շրջանակներում 5 փաստաթուղթ է ստորագրվել երկրների միջև

Էրդողանի՝ Բաքու կատարած այցի առաջին օրվա շրջանակներում 5 փաստաթուղթ է ստորագրվել երկրների միջև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու կատարած այցելության շրջանակներում այսօր Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները հինգ փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու կատարած այցելության շրջանակներում այսօր Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները հինգ փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն արձանագրություն են ստորագրել, որով փոփոխություններ են սահմանվում երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման մասին միջկառավարական համաձայնագրի մեջ: Ավելի ուշ Չավուշօղլուն մասնավորեցրել է, որ փաստաթուղթը թույլ է տալիս այցելություններ կատարել ներքին անձնագրերով: 

Բացի այդ, թուրքական BMC Otomativ ընկերությունը պայմանավորվել է ադրբեջանական տրանսպորտային գործակալությունների հետ համագործակցության զարգացման մասին:  

Ադրբեջանի փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալությունը և Թուրքիայի նախագահին կից ներդրումային գրասենյակը հուշագիր են ստորագրել փոխըմբռնման մասին: Բաքուն և Անկարան պայմանավորվածություն են ձեռք բերել նաև ԶԼՄ-ների ոլորտում ռազմավարական գործընկերության շուրջ:

Էրդողանը Բաքվում է գտնվում երկօրյա այցով:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250