Ավելի քան 8000 զանգ և 1000 անհատական այց ենք ընդունել անհայտ կորածների ընտանիքներից
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տեղեկացնում է.
«Ղարաբաղյան հակամարտության սրման առաջին իսկ օրվանից մենք ակտիվորեն ներգրավված ենք և աջակցում ենք անհայտ կորածներին և հակամարտության առնչությամբ պահվողներին վերաբերող հարցերի լուծմանը։
Ավելի քան 8000 զանգ և 1000 անհատական այց ենք ընդունել մեր գրասենյակում՝ անհայտ կորածների ընտանիքներից։ Անհայտ կորած քաղաքացիական անձանց, ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված զինծառայողների կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 297415/16/17, 098255273 հեռախոսահամարներով։
Անհայտ կորած զինծառայողների և որոնողական աշխատանքների վերաբերյալ տվյալների ճշտման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարության ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 288980 հեռախոսահամարներով»:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...