Արցախում նոր փոփոխություններ կլինեն. Հայկ Խանումյանը պաշտոն կստանա. «Ժողովուրդ»
«Արցախում կառուցվածքային փոփոխությունները շարունակվում են, եւ առաջիկայում նոր նշանակումներ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն նոր պաշտոնի օրինակելի առաջարկ է արել Արցախի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանին:
Մասնավորապես, ընդդիմադիր գործչին առաջարկել են զբաղեցնել Արցախի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, եւ քննարկումները դեռ ընթանում են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ Հայկ Խանումյանը նշեց. «Բանակցություններ են գնում նոր իշխանություն ձեւավորելու համար»: Վերջինս չմանրամասնեց՝ նման առաջարկ ստացել է, թե ոչ, սակայն, ըստ էության, չհերքեց, որ կարող է համաձայնել այս կամ այն պաշտոնին: Բացի այս, առաջիկայում փոփոխություններ կլինեն նաեւ արտաքին գերատեսչութան ոլորտում՝ հենց նախարարի մակարդակով:
Մեր տեղեկություններով՝ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու առաջարկ է արվել Արցախի ժողովրդավական կուսակցության անդամներից մեկին:
Հիշեցնենք՝ այս կուսակցության նախագահը Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն է, որի կուսակցությունը անցողիկ շեմ հաղթահարեց այս տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է միասնական կառավարմամբ, իշխանությունը կիսելով դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ նոր անձանց է պաշտոնների նշանակում:
Հենց այդ քայլերի շրջանակներում Վիտալի Բալասանյանը փոխարինեց Սամվել Բաբայանին՝ նշանակվելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Մանե Թանդիլյանն էլ Երեւանից տեղափոխվեց Արցախ եւ ստանձնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...