Հասարակություն

44 օր հայ ժողովրդի ավտանգության իրավունքների միակ երաշխավորը հայ զինվորն էր, ոչ թե միջազգային հանրությունը. Արցախի ՄԻՊ

WRed
44 օր հայ ժողովրդի ավտանգության իրավունքների միակ երաշխավորը հայ զինվորն էր, ոչ թե միջազգային հանրությունը. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա, Արցախի Հանրապետության անկախության ու Սահմանադրական հանրաքվեների օրերի առթիվ։ ԱՅս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։

 

Ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Դեկտեմբերի 10-ին աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ Արցախի Հանրապետությունը՝ նաև Անկախության ու Սահմանադրական հանրաքվեների օրերը: Դա նշանակում է, որ Արցախի բնակիչների համար դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների եռատոն է՝ հենված համամարդկային ու ազգային արժեհամակարգի ու երազանքների վրա:

2020 թվականի դեկտեմբերի 10-ը Արցախը դիմավորում է ծանրագույն մարտահրավերների առկայության պայմաններում՝ ուղղված նաև մարդու իրավունքների պաշտպանության դեմ: 44 օր շարունակ աշխարհը փաստացի միջազգային անտարբերության ու անգործության պայմաններում ականատես եղավ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումների կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների իրավունքների զանգվածային ու կոպիտ ոտնահարումներին: 44 օր շարունակ յուրաքանչյուր օր միջազգային հանրության անտարբերության և թողտվության հետևանքով մարում էր հայ ժողովրդի հավատը՝ մարդու իրավունքների համընդհանրության և հավասարության նկատմամբ:

44 օր շարունակ հայ ժողովրդի անվտանգության ու իրավունքների միակ երաշխավորը հայ զինվորն էր, այլ ոչ թե մարդու իրավունքների համընդհանրություն հռչակող միջազգային հանրությունը: Եվ չնայած կրած մեծագույն մարդկային ու տարածքային կորուստների՝ Արցախը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և պաշտպանության համար: Պայքարը դրսևորվելու է նախևառաջ հայկական պետականության սահմանների, թիկունքի ու ինստիտուտների ամրացմամբ:

Մենք շարունակելու ենք պայքարը մեր երեխաների մեջ սեփական ներուժի ու մարդու իրավունքների նկատմամբ հավատ և հարգանք սերմանելու միջոցով: Արցախը պայքարը շարունակելու է միջազգային հանրությանը իրականությունը ներկայացնելու, աչքերը բացելու և գործողությունների մղելու միջոցով: Մենք ուղղակի պարտավոր ենք շարունակել մեր պայքարը հանուն մեր իսկ իրավունքների ու ազատությունների, հանուն մեր արժանապատիվ կյանքի և հանուն մարդու իրավունքների համընդհանրության իրական ապահովման ողջ աշխարհում: Եվ մեր ջանքերը պետք է ուղղված լինեն առաջին հերթին մեր պետության ներսում և բոլորիս կողքին ու մեջ մարդու իրավունքների պաշտպանության բարձր մշակույթի արմատավորմանն ու պահպանմանը, ինչն անհրաժեշտ պայման է Արցախի անկախության ու սահմանադրական կարգի հիմնարար արժեքների ու սկզբունքների պատշաճ իրացման համար: Խաղաղություն, ամրություն ու հավատ բոլորիս օջախներին»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250