Հասարակություն

3-4 տուն է մնացել, բոլորն այրված են. չարեկտարցիները կարող են գյուղ վերադառնալ, սակայն տուն չունեն

3-4 տուն է մնացել, բոլորն այրված են. չարեկտարցիները կարող են գյուղ վերադառնալ, սակայն տուն չունեն
Հայկական կողմի վերահսկողության տակ մնացած՝ Շահումյանի շրջանի Չարեկտար գյուղում այժմ ընդամենը 3 ընտանիք է ապրում․ մյուսների տները այրված են, վերադառնալ չեն կարողանում։Գյուղացիներն իրենց տներն այրել…

Հայկական կողմի վերահսկողության տակ մնացած՝ Շահումյանի շրջանի Չարեկտար գյուղում այժմ ընդամենը 3 ընտանիք է ապրում․ մյուսների տները այրված են, վերադառնալ չեն կարողանում։

Գյուղացիներն իրենց տներն այրել էին Շահումյանի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց առաջ եւ միայն դրանից հետո էին իմացել, որ իրենց գյուղը չի հանձնվելու, քանի որ նախկինում եղել է Մարտակերտի շրջանում։

Գյուղապետ Կամո Ցականյանը NEWS.am-ին հայտնեց, որ գյուղացիները տեղեկացվել են, որ արդեն կարող են գյուղ վերադառնալ, սակայն շատերն այլեւս ապրելու տեղ չունեն։

«Երեք ընտանիք կա այս պահին գյուղում ապրում, որովհետեւ 3-4 տուն կա, որ վառված չի, մյուսների տները վառված են ամբողջությամբ։ Հիմա մենք գյուղացիներին տեղյակ ենք պահել, որ կարող են վերադառնալ, իրենց կամքով է, եթե չգան էլ, ուրիշ գյուղերից են գալու, գյուղը բնակեցվելու է»,- նշեց գյուղապետը։

Գյուղում նախկինում բնակվել է 48 ընտանիք, ընդհանուր 270 բնակչով։

Նշենք, որ Ադրբեջանին հանձնելուց առաջ Շահումյանի շրջանում մարդիկ այրում էին իրենց տները՝ նախքան թշնամուն հանձնելը։

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250