Վանաձորյան մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել են «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բոլոր հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2006-2019 թվականներին զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնավարման ընթացքում իր հետ բարեկամական կապ ունեցող անձանց նույն կազմակերպությունում աշխատանքի է ընդունել, որոնք առհասարակ աշխատանքի չեն հաճախել, չեն կատարել աշխատանքային պարտականությունները, սակայն տնօրենը վերջիններիս ոչ միայն աշխատանքից չի ազատել, այլև իր անմիջական ենթակայության տակ աշխատող գործավարի օժանդակությամբ և նրա միջոցով, ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել մարզադպրոցի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկագրերում, իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով հաստատել է դրանք և հանձնել Վանաձորի համայնքապետարանի «Հաշվապահ» ՀՈԱԿ:
Այնուհետև տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված աշխատակիցների աշխատավարձի բանկային քարտերը և ծածկագրերը տրամադրության տակ ունենալով, բանկոմատից կանխիկացրել է աշխատակիցների անվամբ հաշվարկված աշխատավարձի գումարները և անձնական կարիքների համար օգտագործելու, մարզադպրոցի՝ իրեն վստահված բյուջեից վատնման եղանակով կատարել հափշտակություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...