Հասարակություն

Ո՞ւր կորան Փաշինյանի և Կանադայի վարչապետ Թրյուդոյի հիանալի հարաբերությունները. Մարուքյան

Ո՞ւր կորան Փաշինյանի և Կանադայի վարչապետ Թրյուդոյի հիանալի հարաբերությունները. Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Կանադայի Սենատի՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձևի նախագծի մերծմանը:«Արցախի անկախությունը ճանաչելու մասին…

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Կանադայի Սենատի՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձևի նախագծի մերծմանը:

«Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձեւի նախագծի հեղինակ, կանադացի սենատոր Լեո Հաուսակոսը Twitter- ի իր էջում հայտարարել է, որ Կանադայի Սենատը մերժել է բանաձեւը։ 

Նա այս օրն անվանել է հայ ժողովրդի համար տխուր օր: Սենատորը քննադատել է նաև Կանադայի իշխող կուսակցությանը և անձամբ վարչապետ Ջասթին Թրյուդոյին այն բանի համար, որ նրանք երես են թեքել հայերից և կրկին հովանավորել բռնարարին:
Մենք երախտապարտ ենք սենատոր Հաուսակոսին` հայ ժողովրդի հետ միասին արդարության համար պայքարելու պատրաստակամության համար: 

Այնուամենայնիվ, մեզ  հետաքրքիր է, թե ուր կորան վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հիանալի հարաբերությունները, և ինչու նրանք չկարողացան նպաստել հայ ժողովրդի համար կարևոր հարցերի լուծմանը»:

Հիշեցնենք, որ Կանադայի խորհրդարանը դեկտեմբերի 8-ին մերժել է Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու, Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք սահմանելու, Արցախի ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքը ճանաչելու և Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձևը:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250