Թուրքիան արդեն սկսել է ակտիվորեն շրջանառել Հայաստանի ամբողջ հարավը գրավելու ծրագրերը
Թուրքիայի TGRT Haber հեռուստաընկերությունը երեկ անդրադարձել է, թե ինչպես պետք է տեղի ունենա «Զանգեզուրի հանձնումը»։ Ալիևը հայտարարել էր, որ ՀՀ–ն պարտավոր է փոխհատուցել ԼՂ–ում իրականացրած «ավերածությունների» համար, և պահանջել էր 50 մլրդ դոլար։ Թուրքական հեռուստաընկերության հաղորդավար Էքրեմ Աչըքելը հայտարարել է՝ քանի որ «ՀՀ–ի գանձարանը դատարկ է, ապա նա չի կարողանա վճարել այդ գումարը, ուստի դրա դիմաց պետք է հանձնի Զանգեզուրը»։
Թշնամական այս տեսակետն արդեն շաբաթներ է՝ ակտիվ շրջանառվում է ադրբեջանա–թուրքական քաղաքական և հասարակական շրջանակներում։
Թուրքիա–Ադրբեջան եղբայրության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի նախագահ Այգյուն Աթթարը թվիթերյան գրառումների շարք է նվիրել Զանգեզուրի՝ «իբր Ադրբեջանին պատկանելու մասին» թեզին, որը, Աչըքելի հաղորդման համեմատ, ավելի «մեղմ» է և ներառում է Սյունիքի Նռնաձոր գյուղն ու այլ բնակավայրեր: Նմանատիպ տեսակետներ են տարածված ամբողջ համացանցում, նույնիսկ՝ Երևանը գրավելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...