Թուրքերը եկել, ճանապարհով կանգնել են, ասում են՝ մերն է․ Ասկերանի Փառուխ գյուղը զրկվել է գլխավոր ճանապարհից․ News.am
Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը Աղդամի շրջանն Ադրբեջանին հանձնելուց հետո զրկվել է գյուղ տանող գլխավոր ճանապարհից։
«Թուրքերը եկել են, ճանապարհով կանգնել, ասում են՝ մերն է։ Սովետի ժամանակով երբ սահմանը կար, ճանապարհի տակն էր իրենցը, ոչ թե ճանապարհը, բայց հիմա վերեւն էլ են կանգնած, ճանապարհին էլ, փակել են։ Հենց Աղդամը հանձնելու օրվանից եկել, փակել են»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանը։
Փառուխ հասնելու համար գյուղացիներն օգտագործում են անտառի միջով անցնող մեկ այլ ճանապարհ, որը, սակայն, քանդված վիճակում է։
«Մի թեթեւ սարքել ենք, բայց ամեն ավտո չի կարում գնա գա, ցեխ է։ Հիմա տեխնիկաները բերել ենք, որ վերանորոգենք»,- նշեց գյուղապետը։
Փառուխն այժմ շուրջ 500 մետր է հեռու ադրբեջանական սահմանից։ Համայնքապետի խոսքով՝ գյուղացիներն անհանգստանում են իրենց անվտանգության համար եւ այդ պատճառով պատերազմից հետո գյուղ չեն վերադարձել։
«82 բնակիչ ունեինք, հիմա 3 հոգի է ապրում՝ ամեն ընտանիքից մի հոգի, այն էլ անասուններին տեր կանգնելու համար»,- նշեց գյուղապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...