«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեններից մեկը 1 մլրդ դրա՞մ է տանուլ տվել» հոդվածը իրականության հետ կապ չունի. ԱՆ խոսնակ
«Հրապարակ» օրաթերթի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեններից մեկը 1 մլրդ դրա՞մ է տանուլ տվել Տոտոյում» վերտառությամբ հոդվածը և տարածվող տեղեկությունները բացարձակ իրականության հետ կապ չունեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
««Հրապարակ» օրաթերթի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեններից մեկը 1 մլրդ դրա՞մ է տանուլ տվել Տոտոյում» վերտառությամբ հոդվածը և տարածվող տեղեկությունները բացարձակ իրականության հետ կապ չունեն:
Եվ չնայած լուրը դեռ երեկ հերքվել էր իմ կողմից, հոդվածում գրված է, թե իբր ես չեմ մեկնաբանել այն: Հոդվածի վերջում միայն նշված է, որ «առողջապահության նախարարությունից նույնպես տանուլ տված միլիարդի մասին տեղեկությունը հերքեցին»:
«Հրապարակ» օրաթերթին կոչ ենք անում չարատավորել անձի բարի համբավը և չտարածել սուտ տեղեկություններ»,- գրել է Նիկողոսյանը:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել առ այն, որ բժշկական շրջանակներում քանի օր է՝ սկանդալային լուր է շրջանառվում, թե «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեններից մեկը «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույքներ է կատարել՝ օգտվելով հիվանդանոցի դրամարկղից, և մեծ գումարներ է տանուլ տվել՝ 1 մլրդ դրամից ավելի:
«Արդյունքում հիվանդանոցի աշխատողները չեն կարողանում աշխատավարձ ստանալ: Այժմ ԱԱԾ-ում գործ է քննվում: ԱԱԾ-ից ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին նշված լուրը: Առողջապահության նախարարի խոսնակը ևս չմեկնաբանեց»,- գրել էր «Հրապարակ» օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
Մետրոյում վթար տեղի չի ունեցել. խուճապի մի մատնվեք. Տաթև Խաչատրյան
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, թե Երևանում տարհանում են մետրոյի ուղևորներին՝ ասելով, թե վթար է տեղի ունեցել...