Հասարակություն

Դեկտեմբերի 15-ից Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթերը վերականգնվում են

Դեկտեմբերի 15-ից Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթերը վերականգնվում են
Դեկտեմբերի 15-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերականգնում է տարանցիկ չվերթերը Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։«Հայաստան կարող են ժամանել…

Դեկտեմբերի 15-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերականգնում է տարանցիկ չվերթերը Թբիլիսի-Երեւան-Մոսկվա ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։

«Հայաստան կարող են ժամանել բոլոր օտարերկրյա քաղաքացիները՝ առանց սահմանափակման։ Վրաստան կարող են մուտք գործել Վրաստանի քաղաքացիները, Վրաստանի Արտգործնախարարության կողմից երկիր մուտք գործելու հատուկ թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ այն օտարերկրյա քաղաքացիները, ում մերձավոր ազգականը (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում է Վրաստանի քաղաքացի։

Ռուսաստանի Դաշնություն կարող են մուտք գործել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաեւ այն օտարերկրյա քաղաքացիները, ում մերձավոր ազգականը (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում է ՌԴ քաղաքացի»,- ասված է գրառման մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250