Ադրբեջանի զինված ուժերը ակտիվորեն շարժվում են Հայաստանի սահմանների մոտակայքում գտնվող այսպես կոչված «գորշ գոտի».wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը ակտիվորեն շարժվում են Հայաստանի սահմանների մոտակայքում գտնվող այսպես կոչված «գորշ գոտի»:
Այս մասին հայտնում են Ռուսաստանի անվտանգության ուժերից՝ wargonzo-ի աղբյուրները, որոնք ուղղակիորեն կապված չեն խաղաղապահ զորախմբի գործունեության հետ:
Նրանց խոսքով ՝ օգտվելով ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակից ՝ ադրբեջանական զինուժը փորձում է բարելավել իրենց դիրքերը ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում:
Դա պայմանավորված է նաև նրանով, որ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Արցախի որոշ շրջաններ անցնելուց հետո՝ սահմանի անվտանգությունն ապահովող հայկական ծառայությունները ստացան լրացուցիչ պատասխանատվության գոտիներ, քանի որ պայմանական (և ինչ-որ տեղ բավականին իրական) ճակատը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելացավ մի քանի տասնյակ կիլոմետրով: Մինչ սահմանների գծանշման հետ կապված իրավիճակը մշուշոտ է, և այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, Ալիևը հույս ունի «խորամանկորեն» «կտրել» Հայաստանից լրացուցիչ տարածքները: Թե հատկապես ինչ տարածքերի վրա «աչք ունի» սահմանակից պետությունը @wargonzo նախագիծը խոստանում է բացահատել առաջիկայում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...