ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն կրկին հրատապ կանչվել է Մոսկվա. Փաստինֆո
Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր կրկին կանչվել է Մոսկվա։ Այս ամսին գրում է «Փաստինֆո»-ն:
Այս մասին հայտնում են նաեւ տելեգրամ ալիքները՝ նշելով, որ նա արդեն Մոսկվայում է։
ԱԱԾ լրատվականից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան խոստացան տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ։
Նշենք, որ նա Մոսկվա էր գնացել նաեւ դեկտեմբերի սկզբներին ինչը պաշտոնապես հաստատել էր ԱԱԾ լրատական ծառայությունը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։
Mediaport տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Մոսկվայում փոխանցվել էր Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն՝ պահանջելով նրանց հեռացնել պետական պաշտոններից։
Բացի այդ, ՌԴ-ն պահանջել էր չեղարկել ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու որոշումը։
ԱԱԾ տնօրենը մեկ շաբաթ ժամանակ էր խնդրել առաջադրված խնդիրների կատարման ժամանակացույցով ՌԴ ներկայանալու համար։
Նրա խնդրած ժամանակն, ըստ էության, մոտեցել է ավարտին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...