Թուրքիայի 50 նահանգում կալանավորել է միանգամից 304 զինվորական
Թուրքական Իզմիրի դատախազությունը հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով 304 զինվորականի կալանավորելու հրաման է արձակել, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հաղորդվում է, որ գործողությունն իրականացվում է Թուրքիայի 50 նահանգներում, 198 մարդ արդեն բերման է ենթարկվել:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահիստական ահաբեկչական կազմակերպություն), մեղադրել են 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցության մեջ: Թուրքիայում, ապստամբությունից հետո, ավելի քան 80 հազար մարդ է ձերբակալվել, իսկ շուրջ 150 հազար քաղաքացիական ծառայող, ներառյալ զինվորականները, հեռացվել են աշխատանքից: Ինքը՝ Գյուլենը, ով ԱՄՆ-ում է, դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել իրեն առաջադրված մեղադրանքները:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...