Տիկին Սամսոնյանը ինձ «թրքասեր» անվանարկելով հավասարվեց Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին. պատգամավոր

ԱԺ « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանը որոշել է «պատժել» ինձ գերիների մասին քննարկումը փակ նիստով անցկացնելու որոշմանը կողմ լինելու համար։ «Պատժել»՝ զրպարտությամբ, թե իբր ես փակ նիստի ժամանակ պնդել եմ, որ Ադրբեջանը լավ է վերաբերվում մեր գերիներին, ինչը բնականաբար սուտ է։

Այս զրպարտությունը թերևս վերահաստատում է առավոտյան հայտնած իմ դիրքորոշումը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այս հարցը դիտարկում է որպես քաղաքական դիվիդենտներ շահելու հարց, իսկ տիկին Սամսոնյանը ինձ «թրքասեր» անվանարկելով հավասարվեց Մարդու իրավունքների հանձնաժողովի տխրահռչակ նախագահին և այժմ սրընթաց ձգտում է մրցել արտախորհրդարանական որոշ խմբակների հետ։ Բարի երթ մաղթենք նրան»։

Նշենք, որ Անի Սամսոնյանը լրագրողներին ասել էր, որ Մարիա Կարապետյանը իր ելույթի ժամանակ հայտնել էր, որ Ադրբեջանում հայ գերիների հետ լավ են վերաբերում: