Մեր ու ձեր Արցախից բան չի մնացել. շուրջ 75 %-ը Ադրբեջանի վերահսկողության տակ է. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ այսպես շարունակելու դեպքում ամեն ինչ կորցնելու ենք: Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:
«Գոռում էիք՝ մեր Արցախը, Ղազանչեցոցը, Դադիվանքը, Շուշիի տանկը, Տողի գինու փառատոնը, Մելիք Եգանի ապարանքը, Հունոտի կիրճը, Ջդրդուզը․․․ պարտաճանաչ լուսանկարներ դնում Արցախի տարբեր տեսարժան վայրերից, զինվորների նկարներ տարածում:
Մեր ու ձեր Արցախից բան չի մնացել (շուրջ 75 %-ը Ադրբեջանի վերահսկողության տակ է), մեր մի քանի հազար ընկեր զոհվել է, շատերը՝ հաշմանդամ դարձել, մի մասը գերեվարված է, մի մասը կենդանի վիճակում մորթվել ու մորթվում է։ Մեր շատ հերոսների մարմիններ դեռևս թշնամու հատվածում են, իսկ նրանց վերադարձնելու հարցում Ադրբեջանն առանձնապես կամք չի դրսևորում։
Լավ, էլ ի՞նչ պետք է գա գլխներիս, որ սթափվենք, գիտակցենք մեր շուրջ տեղի ունեցածի մասին։ Ու ընդհանրապես, մենք ուզու՞մ ենք պետականություն ունենալ, թե՞՝ ոչ», - գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Մետրոյում վթար տեղի չի ունեցել. խուճապի մի մատնվեք. Տաթև Խաչատրյան
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, թե Երևանում տարհանում են մետրոյի ուղևորներին՝ ասելով, թե վթար է տեղի ունեցել...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...