Մակունցը ԱԺ-ում 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հայտարարելով, որ իրենց որոշ պատգամավորներ մի փորք ուշանում են
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ը գրությամբ դիմել է ԱԺ-ին՝ առաջարկելով հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում: Այս մասին հայտնեց Լենա Նազարյանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ թեման շատ զգայուն է, նրանց անվտանգությունը չվտանգելու ու վերադարձնելու գործընթացը չխաթարելու համար խմբակցությունն ուզում է, որ քննարկումը փակ լինի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հերթին հայտարարեց, որ քննարկումը նախաձեռնվել է իրենց կողմից, նախաձեռնվել է նաև վերջում ուղերձի ընդունում. «Երեկ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել ուղերձի այսօրվա քննարկումն ԱԺ խորհրդի նիստում, որտեղ պարզվել է, որ չեն կարող տապալել, հարցը պետք է պարտադիր քննարկվի: Ուզել են տապալել, քանի որ չեն ուզել մենք ելույթներ ունենանք: Երբ հասկացել են, որ չեն կարող տապալել, որոշել են քննարկումը փակ անել»:
Մարուքյանը նշեց, որ քննարկումը պետք է բաց լինի, պատգամավորներն այնպես կխոսեն, որպեսզի ռազմագերիներին վտանգի տակ չդրվի:
Կողմերն ընդհանուր հայտարարի չեկան: Արդյունքում Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հայտարարելով, որ իրենց որոշ պատգամավորներ մի փորք ուշանում են:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...