Հասարակություն

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև ԼՂ հարցը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև ԼՂ հարցը
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր հերթական հեռախոսազրույցն են ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցը:Այդ մասին հայտնոււմ է ՏԱՍՍ-ը:Քննարկման…

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր հերթական հեռախոսազրույցն են ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցը:

Այդ մասին հայտնոււմ է ՏԱՍՍ-ը:

Քննարկման առանցքում են եղել նաև Ուկրաինայի իրավիճակն ու HTB հեռուստաընկերության լրագրողների հետ Թուրքիայում տեղի ունեցած միջադեպը:

Ռուսաստանցի երկու լրագրող Ստամբուլի մերձակայքում նկարահանումներ են կատարել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի գործարանի մոտ: Թուրքական կողմը պնդում է, որ նրանք հավատարմագրված չէին: Դեկտեմբերի 3-ին բերման ենթարկված Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը անցած երկուշաբթի ազատ են արձակվել, այսօր նրանք վերադարձել են Ռուսաստան:

 

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250