Ի՞նչ ակնկալել Մարուքյան-Վազգեն Մանուկյան հանդիպումից. «Հրապարակ»
«Հայրենիքի փրկության շարժման վարչապետի կոնսենսուսային թեկնածու Վազգեն Մանուկյանը նախօրեին զանգել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին և հանդիպման առաջարկ արել։
Հիշեցնենք, որ Մանուկյանի թեկնածությունը հայտարարելուց ժամեր անց ԼՀԿ-ից հայտարարեցին, թե իրենք էլ ունեն վարչապետի թեկնածու՝ Էդմոն Մարուքյանն է։
Հանդիպման օրվա և ժամի մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Մարուքյանը երեկ մեզ ասաց՝ ամենայն հավանականությամբ, առաջիկայում տեղի կունենա հանդիպումը։
Հարցին՝ հանդիպումից հետո հնարավո՞ր է հրաժարվեն իրենց որոշումից՝ ԼՀԿ թեկնածուի հարցով, Մարուքյանը պատասխանեց․ «Մենք ոչ մի բան չենք բացառում։ Կխոսենք, կշփվենք, կքննարկենք մեր շարքերի հետ, ապա կհայտնենք մեր որոշման մասին»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...