Արցախի փրկարարները վնասազերծել են շուրջ 62 կասետային, հարվածային ու հրթիռային ռումբ
Նոյեմբերի 30-դեկտեմբերի 6 ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 1191 զանգ, որոնց մեծ մասը կենցաղային բնույթի էին, մյուսը՝ զենք-զինամթերքի վերաբերյալ։ Փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, տվել խորհրդատվություն: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Գրանցվել է հրդեհի 10 դեպք, որոնց մեծ մասը բռնկվել են ջեռուցող համակարգերից եւ էլեկտրական լարրի կարճ միացումներից: Տուժածներ չկան: Հրդեհաշիջման աշխատանքները կատարվել են ժամանակին:
Զենք-զինամթերքի հայտնաբերման 112 դեպք է արձանագրվել: Զինամթերքի մեծ մասը պայթած վիճակում են եղել եւ որեւէ վտանգ չեն ներկայացրել: Ծառայության սակրավորական ջոկատները վնասազերծել են շուրջ 62 կասետային, հարվածային եւ հրթիռային ռումբ, ականանետի ականներ:
Այն բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողություններ, շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքները: Բնակավայրերից բացի՝ աշխատանքներն ընթանում են անտառային գոտիներում:
Կենցաղային բնույթի 67 կանչ է գրանցվել: Դրանք հիմնականում բնակչության օգնության, վթարափրկարարական, հիվանդների տեղափոխման, ջրամատակարարման ու ջրահեռացման, դռան բացմանն էին վերաբերում:
ԱԻՊԾ Փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները միաժամանակ շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Մետրոյում վթար տեղի չի ունեցել. խուճապի մի մատնվեք. Տաթև Խաչատրյան
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, թե Երևանում տարհանում են մետրոյի ուղևորներին՝ ասելով, թե վթար է տեղի ունեցել...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...