Հասարակություն

Արցախի նախագահը հայտնել է, որ աշխատակազմի փոփոխությունը Վիտալի Բալասանյանի պահանջն է եղել

Արցախի նախագահը հայտնել է, որ աշխատակազմի փոփոխությունը Վիտալի Բալասանյանի պահանջն է եղել
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հիմնած «Միասնական հայրենիք» կուսակցության խոսնակ, խորհրդի աշխատակազմի նախկին աշխատակից Անուշ Դոլուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել…

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հիմնած «Միասնական հայրենիք» կուսակցության խոսնակ, խորհրդի աշխատակազմի նախկին աշխատակից Անուշ Դոլուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար կազմին՝ պարզաբանելու գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակը: Ա. Հարությունյանը հավաստիացրել է, որ աշխատակիցներին հնարավորություն է տրվելու շարունակել աշխատանքը պետական կառավարման համակարգում:

Ի պատասխան այն հարցի, թե ինչու է գրասենյակի ձևաչափը պահպանվում, սակայն աշխատակազմն ամբողջությամբ արձակվում, Ա. Հարությունյանը նշեց, որ դա նորանշանակ անվտանգության քարտուղարի պահանջն էր, որին ինքը պիտի ընդառաջեր համագործակցության շրջանակներում»,-նշել է նա:

Ավելի վաղ Դոլուխանյանը հայտարարել էր, որ Արցախի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը վտանգել է ավելի քան 50 ընտանիքի սոցիալական անվտանգություն։

«Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակազմը զգուշացվել է. նախագահականից ասել են` երկուշաբթիից գրասենյակում մարդ չլինի, նորանշանակ քարտուղարը իր թիմով է գալու»,-նշել էր նա։

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250