Արցախի ՄԻՊ-ը այսօր ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը, որոնք Արցախ էին այցելել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադիա Գորձունյանի ուղեկցությամբ:
Պաշտպանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ֆրանսիայի կողմից Արցախի ժողովրդին ցուցաբերված աջակցության համար: Նա նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի բարեկամությունը հիմնված է համամարդկային արժեքների վրա, որոնցից ամենակարևորը մարդու իրավունքների ու ազատությունների հարգումն ու պաշտպանությունն է:
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության արդյունքները և ընդգծել, որ ակնկալում է ֆրանսիացի գործընկերների աջակցությունն այդ հանցագործությունների պատշաճ արձանագրման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Պաշտպանը շեշտադրել է, որ միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում կանխարգելել նորանոր հանցագործությունները, ներառյալ՝ արդեն տեղի ունեցած հանցագործությունների հանդեպ անհանդուրժողական վարքի միջոցով:
Ֆրանսիացի խորհրդարանականները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ներդնել բոլոր ջանքերը Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաև հետամուտ լինելու ադրբեջանա-թուրքական հանցագործությունների դատապարտման և պատժման հարցում:
Պաշտպանի ուղեկցությամբ հյուրերը այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում տուժած մի շարք բնակելի շինություններ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ և ծանոթացել հասցված նյութական վնասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Մետրոյում վթար տեղի չի ունեցել. խուճապի մի մատնվեք. Տաթև Խաչատրյան
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, թե Երևանում տարհանում են մետրոյի ուղևորներին՝ ասելով, թե վթար է տեղի ունեցել...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...