Հասարակություն

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններում Թուրքիայի դերակատարմամբ

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններում Թուրքիայի դերակատարմամբ
Միացյալ Նահանգները չափացանց մտահոգված է այն դերով, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողություններում:Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին…

Միացյալ Նահանգները չափացանց մտահոգված է այն դերով, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողություններում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

«Մենք շատ հարցեր ունենք այնտեղ Թուրքիայի դերակատարության մասին: Մենք չափազանց մտահոգված ենք և հայտնել ենք մեր մտահոգությունը Թուրքիայի դերակատարության մասին՝ քննարկելով օտարերկրացի գրոհայինների տեղակայումն ու զենքի մատակարարումը: Այդ հարցերը մտահոգություն են առաջացնում և շարունակում լինել Թուրքիայի և Ռուսաստանի հետ մեր երկխոսության մի մասը»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի՝ Եվրոպայի հետ համագործակցության հարցերով հանձնաժողովի անդամների առաջ:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250