Մինսկում ձերբակալություններ են սկսել կիրակնօրյա բողոքի ակցիայի ժամանակ
Մինսկում տեղի ունեցող «Կամքի երթ» խորագիրը ստացած կիրակնօրյա բողոքի ակցիայի ժամանակ մի քանի մարդ է ձերբակալվել Բրիլևիչի և Լեբյաժի բնակելի թաղամասերում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բելառուսական աղբյուրին, մայրաքաղաքի բնակիչները կեսօրին սկսել են հավաքվել բակերում: Հաղորդում է ստացվել նրանց հավաքները ցրելու դեպքերի մասին: Բացի այդ, ՕՄՕՆ-ի մի քանի ավտոբուսներ ժամանել են Բրիլևիչի թաղամաս, որտեղ բնակիչների շարասյուն էր ձևավորվել: ՕՄՕՆ-ականների ժամանելուն պես մարդիկ սկսել են ցրվել տարբեր ուղղություններով, ոմանց էլ ձերբակալել են:
ՕՄՕՆ-ի աշխատակիցները ձերբակալություններ են իրականացրել նաև Լեբյաժի թաղամասում: Նշվում է, որ ձերբակալություններ տեղի են ունեցել նաև Մինսկի արվարձաններում:
Հիշեցնենք, որ բելառուս ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն կիրակի, ավանդաբար, բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների, որոնց համաձայն՝ հաղթող էր դարձել գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն: Բողոքի ցույցեր տեղի են ունենում նաև շաբաթվա մյուս օրերին ինչպես Մինսկում, այնպես էլ մի շարք այլ բելառուաական քաղաքներում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
Տեղի է ունենում Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...