Ղարաբաղյան սցենարը հնարավո՞ր է կրկնել Դոնբասում. Պուշկովի պատասխանը
Դոնբասում ղարաբաղյան սցենարի իրագործումն անհնար է։ Իր Telegram-ալիքում այս մասին գրում է ՌԴ սենատի անդամ Ալեքսեյ Պուշկովը:
Քաղաքական գործչի խոսքով ՝ Կիևից տեղեկություններ են ստացվում, որ այնտեղ նախատեսում են ղարաբաղյան սցենարը կիրառել Դոնբասի նկատմամբ` մտածելով` եթե Ադրբեջանի մոտ ստացվել է, ապա ինչո՞ւ չի ստացվի Ուկրաինայի մոտ։
«Նման սցենար չի ստացվի մի քանի պատճառներով։ Նախ` Դոնբասն ու Լուգանսկն ընդհանուր սահման ունեն Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Հայաստանի հետ, իսկ դա որոշիչ գործոն է։ Կիևում գիտեն` Ռուսաստանն ու Հայաստանը բոլորովին տարբեր բաներ են։ Երկրորդ՝ Ադրբեջանին բացահայտ օգնել է Թուրքիան։ Ուկրաինան չի կարող այս իրավիճակում ակնկալել ԱՄՆ–ի կամ ՆԱՏՕ-ի ռազմական աջակցությունը»,–ասել է սենատորը։
Նա կարծում է, որ Դոնբասի դեպքում անուղղակի աջակցությունը բավարար չի լինի։ Պուշկովը նաև հիշեցրել է, որ Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ավարտվել է այնտեղ ռուս խաղաղապահների հայտնվելով։ Դոնբասում այժմ խաղաղապահներ չկան։
«Բայց եթե Ուկրաինան որոշի փորձել Դոնբասը վերադարձնել ռազմական ճանապարհով, ապա իրավիճակը կարող է փոխվել, ինչը Կիևին բոլորովին ձեռնտու չէ։ Իսկ կիևյան իշխանության միջանցքներում, ինչպես գիտենք, քիչ չեն չմտածված որոշումների կողմնակիցները»,–նշել է Պուշկովը։
Նա չի բացառում, որ ուկրաինացի զինվորականների մոտ կարող է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գայթակղություն առաջանալ։ Պուշկովը նշում է, որ դա, ամեն դեպքում, մեծ սխալ կլինի, քանի որ Դոնբասը Ղարաբաղը չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
Տեղի է ունենում Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...