Ճապոնիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մայիսին զորավարժություններ կանցկացնեն` որպես նախազգուշացում Չինաստանին
Ճապոնիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան հաջորդ տարվա մայիսին ծրագրում են անցկացնել առաջին համատեղ ցամաքային և ռազմածովային զորավարժությունները: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով «Սանքեյ Սիմբուն» պարբերականին:
Նախատեսված զորավարժությունների խնդիրներից մեկը պետք է լինի փրկարարական գործողությունների իրականացումը ծովում և բնական աղետների ժամանակ: Միաժամանակ դրանք ուղղված կլինեն Չինաստանին հակազդելուն, գրում է թերթը: Ակնկալվում է, որ զորավարժությունների համար կօգտագործվի հեռավոր ճապոնական կղզի:
Պարբերականը հիշեցնում է, որ Ճապոնիան մասնավորապես մտահոգված է Արևելյան Չինական ծովում վիճելի Սենկակու կղզիների (չինական անվանումով ՝ Դյոյույդաո) շուրջ չինական ռազմական ակտիվության աճով:
«Մենք ցանկանում ենք ցույց տալ մեր ներկայությունը տարածաշրջանում և Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև համագործակցության ազդանշան ուղարկել», - պարբերականին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի շտաբի պետ, ծովակալ Պիեռ Վանդյեն:
«Այս հաղորդագրությունն ուղղված է Չինաստանին: Այն բազմակողմ գործընկերության և ծովային նավարկության ազատության ուղերձ է»,-ավելացրել է ծովակալը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Տեղի է ունենում Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...