Հասարակություն

Ավելի քան 500 բեռնատար սպասում է Ռուսաստանը Հայաստանի հետ կապող Ռազմավիրական ճանապարհի բացմանը

Ավելի քան 500 բեռնատար սպասում է Ռուսաստանը Հայաստանի հետ կապող Ռազմավիրական ճանապարհի բացմանը
Ռուսաստանի կողմից 510 բեռնատար սպասում է եղանակային վատ պայմանների պատճառով նախօրեին փակված Ռազմավիրական ճանապարհի բացմանը, կիրակի «Ինտերֆաքս»-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ԳՎ մամուլի…

Ռուսաստանի կողմից 510 բեռնատար սպասում է եղանակային վատ պայմանների պատճառով նախօրեին փակված Ռազմավիրական ճանապարհի բացմանը, կիրակի «Ինտերֆաքս»-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայությունից:

Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, ձյան առատ տեղումները շարունակվում են:

Ճշտված տվյալներով՝ ներկայում Ռազմավիրական ճանապարհին սահմանափակումները վերաբերում են միայն մեծ բեռնատարներին:

Շաբաթ երեկոյան Ռազմավիրական ճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վրաստանի տարածքում ձյան առատ տեղումների պատճառով:

Ներկայում Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Ռուսաստանի հետ ոչ միայն Վրաստանը, այլ նաեւ Հայաստանը:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250