Վազգեն Մանուկյանն կհայտարարի գլխավորի մասին՝ ինչպես երկիրն ուշքի բերել

«Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունները նախօրեին հայտնեցին, որ վարչապետի իրենց թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է։ Բնական է, որ այս հանգամանքը բուռն քննարկումների առիթ դարձավ։ 
Մասնավորապես, շատ փոքրաթիվ «նիկոլապաշտներից» զատ, միանգամից կտրուկ ակտիվացան ու ակնհայտ բացասական վերաբերմունք արտահայտեցին հատկապես իրենց «լևոնական» համարող շրջանակները և արևմտյան ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող հասարակական սեկտորի ներկայացուցիչները, որոնք հակաքարոզչության և սևացնելու ճանապարհին միջոցների առջև խտրականություն չեն դնում։  «Փաստ» օրաթերթը գրում է. ի դեպ, ընդդիմադիր մի շարք գործիչներ արդեն նշում են, որ հենց միայն քննադատողների շրջանակն ու տեսակն ինքնին վկայում են այն մասին, որ ընդդիմության ընտրությունը ճիշտ է, և որ 17 կուսակցությունները ուղիղ «տասին են խփել»: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը որոշում ուներ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինողը պետք է երկիրը կառավարի 3-4 ամիս: 

Այդ ժամանակահատվածը կօգտագործվեր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար: Կարելի է ասել, ըստ 17 կուսակցությունների պլան Ա-ի՝ նախատեսվում են մինչև մարտի վերջ և ապրիլի սկիզբ Հայաստանում նոր ԱԺ ընտրություններ: 
Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ ընդդիմության կողմից արդեն առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ հայատարարվել է, թե անհնարին է այդքան կարճ ժամանակատվածում ՀՀ-ում կայունություն ստեղծել ու ընտրություններ իրականացրել: 

Որոշվել է՝ եթե ՀՀ-ում ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն, ապա վարչապետը պետք է մեկ տարի հետո կազմակերպի ընտրությունները: Իսկ մեկ տարի Մանուկյանը, կառավարելով երկիրը, պետք է հրաժարվի իր գլխավորած ԱԺՄ կուսակցությունից ու ընդհանրապես չմասնակցի խորհրդարանական ընտրություններին: 
Այսօր՝ Ազատության հրապարակում համապետական հանրահավաքի ժամանակ, Վազգեն Մանուկյանը պետք է մանրամասներ ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում մեկ տարում երկիրը ուշքի բերելու մեխանիզմները` ծրարգրեր, որոնք կիրականացնի իր վարչապետության ժամանակ»,-գրում է թերթը: 

Նյութերն ամբողջությամբ կարդացեք թերթերի այսօրվա համարներում: 
 

Քաղաքականություն

Պատահարներ