Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները
Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ խոսքը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների վնասված գույքի փոխհատուցման մասին է՝ ընդհանուր 75 միավոր անշարժ գույքի: Նախարարը հայտնեց, որ ավերածությունները հիմնականում փոքր չափերի են:
«Ունենք միայն մեկ ամբողջակաան վնասված տուն, որտեղ հնարավոր չէ բնակվել: Լրացուցիչ քննարկում է իրականացվում կոնկրետ այդ ընտանիքին առանձին կացարանով ապահովելու մասով: Նաև կան որոշակի վնասներ շարժական գույքի մասով: Կառավարությանը լրացուցիչ միջոցառում կներկայացվի՝ շարժական գույքի մասով կրած վնասների փոոխհատուցման համար»,- ասաց Առաքելյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին կհաստատվի մեխանիզմը, քաղաքացիներն առցանց տարբերակով կդիմեն, կներկայացնեն տվյալները և հինգ օրվա ընթացքում հաստատումը կլինի, գումարը կփոխանցվի նրանց բանկային հաշվին:
Մեսրոպյանը նշեց, որ ցանկն իրենք արդեն ունեն, և աշխատակիցները նաև անձամբ կապ կհաստատեն և չեն սպասի քաղաքացիների դիմումներին՝ հաշվի առնելով, որ խոսքը սահմանափակ թվով գյուղերի մասին է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխա...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...
Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Կորպուսի հրամանատարը հաստատեց
Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց իմքայլական պատ...