ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղարշապատի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. երկու անձ ձերբակալվել է
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացրին նոյեմբերի 27-ին: Նախ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի իր տնից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 54-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց 17 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, տղամարդը ձերբակալվեց, նշանակվեցին փորձաքննություններ: Մնում էր պարզել թմրանյութի ձեռքբերման աղբյուրը: Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել դեռևս հոկտեմբերին` Գեղակերտ գյուղում բնակվող 61-ամյա մի տղամարդուց:
Քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, նոյեմբերի 28-ի առավոտյան Վաղարշապատի բաժնի ծառայողները խուզարկություն կատարեցին նրա տանը և օժանդակ շինություններում: Հայտնաբերվեցին փաթեթներ՝ ընդհանուր մոտ 128 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներով: 61-ամյա տղամարդը ևս ձերբակալվեց։ Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնում եմ, իմ օրվա հացի փողն աշխատեմ, ի՞նչ իրավունքով ես փակում ճամփաս». լարված իրավիճակ մետրոյում
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում առավոտյան կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճ...