19-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով կալանավորվել է համագյուղացին
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 19-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը, տեղեկանալով ընկերոջ որդու կողմից իր՝ 2005թ. ծնված դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու եւ դրանից հետո նրանից գումար ու ոսկյա զարդեր շորթելու մասին, վրեժխնդիր լինելու նպատակով, պլանավորել է վերջինիս սպանությունը, որի իրագործման համար, սպանության դեպքից օրեր առաջ, դեռեւս չպարզված հանգամանքներում եւ անձից, ձեռք է բերել «ՏՕԶ-63» մոդելի, 16մմ տրամաչափի որսորդական հրացան եւ պահել իր տանը:
Այնուհետեւ, գումարային հարցի շուրջ հանդիպելու պատրվակով, 2020թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:54-ին, տղամարդը գնացել է ընկերոջ տուն եւ երիտասարդի հետ, իր ավտոմեքենայով, գնացել Տանձուտ գյուղ: Հասնելով նշված գյուղի տարածք՝ տղամարդն ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է որսորդական հրացանը եւ երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 3 անգամ կրակել վերջինիս որովայնի, կրծքավանդակի ձախ հատվածի եւ գլխի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի բաղկացուցիչ մաս կազմող թասակի նման առարկա, թասակ՝ իր կապարագլխիկով, մետաղական գնդակ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Վերցվել են փորձանմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները, ենթարկվել զննության, հարցաքննվել են վկաներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Մեղադրյալի մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում նա ներկայացրել է որպես հանցագործության գործիք հանդիսացած «ՏՕԶ-63» մոդելի, 16մմ տրամաչափի որսորդական հրացանը՝ լիցքավորված 3 փամփուշտների եւ հրացանի մեջ գտնվող մեկ կրակված փամփուշտի հետ միասին:
Բացի այդ, պարզվել է, որ վերոնշյալ երիտասարդը 2020թ. մարտի սկզբներին սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն գյուղի՝ 16 տարին չլրացած բնակչուհու նկատմամբ, տեսագրել եւ այն հրապարակելու սպառնալիքով աղջնակից պահանջել ու ստացել է գումար, ոսկյա վզնոց՝ իր կախազարդով:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 1-ին մասի հատկանիշներով, եւ որոշում կայացվել՝ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու մասին:
Նախաքննությանը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխա...
Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Կորպուսի հրամանատարը հաստատեց
Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց իմքայլական պատ...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...