ԼՂ-ում ևս 100 պայթյունավտանգ առարկա են ոչնչավել. ՌԴ պաշտպանության նախարարություն
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 100 պայթյունավտանգ առարկա, ինչպես նաև ականազերծել են Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի ևս 3 կմ, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական ինժեներական ստորաբաժանումներն իրականացնում են տեղանքի և ընդհանուր օգտագործման ճանապարհների ինժեներական հետախուզություն և ականազերծում խաղաղապահական դիտակետերի միջև, բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների մոտ։ Կենտրոնի մասնագետները կատարել են ինժեներական հետախուզություն և Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի 3 կմ հատվածից հեռացրել են պայթյունավտանգ առարկաները։ Մեկ օրում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորված զորավարժարան և ոչնչացվել», – գրված է ՌԴ ՊՆ կայքում։
Գերատեսչությունից հաղորդում են, որ խաղաղապահական գործողությունների ընթացքում ռուսական ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մաքրել են ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա։ Այն զինատեսակները, որոնք հնարավոր չէ տարհանել զորավարժարան, ոչնչացվում են տեղում՝ նախապես ապահովելով անվտանգությունը։
ՌԴ ՊՆ-ն նաև հաղորդում է, որ ռուս խաղաղապահները տեղի իշխանություններին օգնում են վերականգնել երթևեկությունը, սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը և ջերմամատակարարումը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Կորպուսի հրամանատարը հաստատեց
Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց իմքայլական պատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխա...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...