Այսօր թուրքը եկել, մեզ կարգադրություն է անում, չի թողնում աշխատենք. Սոթքի հանքի աշխատակից.Tert
Այսօր ես պետք է աշխատանքի գնայի, սակայն չթողեցին, թուրքերն արդեն կանգնած էին: Այս մասին այսօր Tert.am-ին ասաց Վարդենիսի բնակիչ, Սոթքի հանքավայրի աշխատակից Աշոտ Գրիգորյանը՝ ներկայացնելով հակառակորդի՝ Սոթքի հանքին մոտենալու պատճառով առաջացած խնդիրները:
Բնակիչը պատմեց, որ այլ աշխատակցի չեն թողել հանք բարձրանալ, հակառակորդի զինվորներից մեկն ասել է, որ իջնի: «Թուրքերը Վարդենիսում մեր ծառաներն էին, այսօր թուրքը եկել, մեզ կարգադրություն է անում, չի թողնում աշխատենք»,- ասաց նա և հավելեց, որ հետագայում անհնար է այստեղ աշխատելը:
Ըստ նրա՝ այս ամենի մասին պետք էր շուտ մտածել: «Քարվաճառը հայերի ձեռքում էր, ինչի՞ տվեցինք: Թուրքի ոտքը որտեղ էլ մտնի, կռմբակոծի, թե ինչի էին մեր զինվորները 7 հոգի, ես չգիտեմ: Հիմա թուրքն այնտեղ կանգնած, հանգիստ խոսում է, մեր տերն ո՞վ է»:
Բնակչի խոսքով՝ եթե հանքը չշահագործվի և իրավիճակը չկարգավորվի, ապա իրենց ապրելն անիմաստ է։ Իսկ խնդրի լուծումը, ըստ նրա, Քարվաճառն ազատելն ու հանգիստ կյանքին վերադառնալն է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:&...