Երեկ միջադեպ է տեղի ունեցել, որն ըստ Փոլ Ուիթերսի՝ մեծացրել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը
Այն բանից հետո, երբ ռուսական նավը Պետրոս Մեծի ծոցից վռնդեց ամերիկյան «Ջոն Մաքքեյն» ռազմանավը, որը Մոսկվայի կարծիքով խախտել է Ռուսաստանի սահմանը, մեծացել է երրրորդ համաշխարհային պատերազմի վտանգը: Այս մասին հայտարարել է բրիտանական Daily Express-ի լրագրող Փոլ Ուիթերսը:
Նա նշել է, որ «Ջոն Մաքքեյնի» հետ կապված միջադեպը մեկ շաբաթվա մեջ երկրորդն է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ռազմանավերի մասնակցությամբ: Մինչ այդ ռուսական կողմը հայտարարել էր, որ հետևում է Սև ծովում ամերիկյան «Դոնալդ Կուկին»:
Նշենք, որ ամերիկյան ռազմանավի մասնակցությամբ միջադեպի մասին հայտնի դարձավ երեկ՝ նոյեմբերի 24-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Կորպուսի հրամանատարը հաստատեց
Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց իմքայլական պատ...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
Սոթքի գյուղապետը հաստատում է՝ ադրբեջանցիները մտել են Սոթքի հանքի տարածք. բանակցություններ են գնում
Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը հաստատում է՝ ադրբեջանցիները մուտք են գործել Սոթքի հանքի տարածք։«Ինֆորմացիան ճիշտ է, բայց...