ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում ավտոմեքենան մխրճվել Է Անգելա Մերկելի գերատեսչության դարպասների մեջ
Հակակառավարական գրություններով ուղևորատար ավտոմեքենան հարվածել է Բեռլինում Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության ցանկապատին: Դեպքի հետևանքով վիրավորվել է միայն վարորդը, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել են:
Սև Volkswagen-ը, ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, գրանցված է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի Լիպպե շրջանում: Դրա սեփականատերը COVID-19- ի տարածումը կասեցնելու նպատակով իշխանությունների կողմից ձեռնարկված կարանտինային միջոցառումների ընդգծված հակառակորդն է:
Նստավայրի դարպասին հարվածած մեքենայի կողքի հատվածում գրված է «Դուք երեխաների ու ծերերի մարդասպաններ եք»: Ականատեսները հայտնել են, որ ցուցարար-վարորդին դուրս են հանել ուղևորների խցիկից և նստեցրել անվասայլակի մեջ, որից հետո իրավապահները սկսել են խուզարկել մեքենան:
Նշենք, որ չորեքշաբթի առավոտյան Մերկելը պետք է տեսաժողով անցկացներ գերմանական երկրամասերի վարչապետների հետ, որի ընթացքում պետք է քննարկվեին լոքդաունի երկարացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետագա քայլերը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի զինվորները տապանաքար են ջարդում հայկական գերեզմանոցում
Ադրբեջանցի զինվորները տապանաքար են ջարդում հայկական գերեզմանոցում: Ցավոք նման տեսանյութերը քիչ չեն: