ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմական ինժեներներ, սարքավորումներ և տեխնիկա ԼՂ-ին. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները ռազմական ինժեներներ, սարքավորումներ և տեխնիկա են բերել Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ առաքելության գոտի: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայան է հասցրել ռազմական ինժեներներ, բուլդոզեր և ծանրաբեռնված արտաճանապարհային մեքենա:
«Ինժեներական սարքավորումները կօգտագործվեն Ռուսաստանի զինված անձնակազմի կողմից բնակավայրերում ճանապարհների և ենթակառուցվածքների մաքրման ժամանակ, ինչպես նաև խաղաղապահ դիտակետերի զինման համար: Ռուս խաղաղապահները առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում»,- հավելվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ ռուս խաղաղապահ պարեկներն ապահովում են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր: Ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:Ողջունելով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են առաջիկա անելիքները
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ենք առաջիկա անելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ...
Ադրբեջանական զորքը նոյեմբերի 19-ին դուրս է եկել Շուշիից. զորքերի դուրս բերման կադրերը ցուցադրել է «Իզվեստիա» հեռուստաալիքը
Նոյեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը լքել են Շուշին: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը տեխնիկան ուղեկցել են մշտական տեղակայմ...
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...